ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչո՞ւ չենք դիմում հոգեբանին
Ոմանք հակված են այն կարծիքին, թե զարգացած երկրներում հատկապես ապահովված մարդիկ շատ հաճախ հոգեբանին են դիմում, որովհետեւ իրենց հոգեհարազատ մեկը չունեն նրա հետ «կիսվելու», իրենցւ խնդիրները քննարկելու, եթե անհրաժեշտ է՝ խորհուրդ հարցնելու։ Ոմանց էլ թվում է, թե այդ ինստիտուտը զուտ բիզնեսի նպատակներով է ստեղծվել։
Հայերս դեռեւս հեռու ենք հոգեվերլուծաբանի հետ մեր ներանձնական, ընտանեկան կամ այլ խնդիրները քննարկելուց։ Ինչո՞։ Մենք հոգեպես այնքան ամուր ենք, որ որեւէ վտանգ չի սպառնում, թե՞ մասնագետներին չենք վստահում։ Այս առթիվ զրուցում ենք Երեւանի կենտրոնում մասնավոր հիմունքներով գործող «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անահիտ Շահատունու հետ։ «Կուլտուրայի խնդիր է։
Մեզանում նոր է ձեւավորվում այս կամ այն խնդրով հոգեբանին դիմելու գիտակցությունը։ Հարազատի, մտերիմի հետ զրուցելը եւ հոգեբանի ծառայությունից օգտվելը խիստ տարբեր բաներ են։ Մտերիմի հետ «կիսվելն», իհարկե, որոշ չափով օգնում է։ Այնքանով, որ խնդիր ունեցողն արտահայտվում է, թեթեւություն զգում, լիցքաթափվում։ Մեկ անգամ եւս լսում է ինքն իրեն, արձագանք ստանում։ Բայց ունկնդիրն սկսում է խորհուրդներ տալ իր պատկերացումով՝ ճիշտ ես կամ սխալ, ավելի լավ է՝ այս կամ այն քայլին դիմես եւ այլն։ Իսկ դրանք միշտ չեն ճիշտ կամ օգտակար լինում։ Նայած, թե ինքն ինչպես է վերապրում, զգում իրավիճակը կամ խնդիրը։ Մինչդեռ հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս։ Նա օգնում է, որպեսզի մարդն ինքը գտնի ուղիները։ Նա այցելուին ուղեկցում է իր խնդրի լուծման ճանապարհին։ Կարելի է համեմատել այն իրավիճակի հետ, երբ այցելուն ծարավ է եւ չգիտի, թե որտեղ է գտնվում աղբյուրը։ Հոգեբանը տեսնում է կամ գիտի, թե այդ աղբյուրը որքան հեռավորության վրա է եւ ուղեկցում է այդ ողջ ճանապարհի ընթացքում։ Բայց երբեք չի կարող հագեցնել այցելուի ծարավը։ Դա ինքը պետք է անի։ Խնդրի լուծմանը հասցնում ենք՝ նրա հետ վերլուծելով այն։
Շեշտը հիմնականում դրվում է այն բանի վրա, որ մարդուն օգնենք՝ օգտագործելով իր ներուժը, ինքը գտնի սեփական խնդրի լուծման բանալին։ Ինքը պետք է համաձայն լինի դրա հետ։ Շատ ավելի արժեքավոր է այն ճշմարտությունը, որին դու ինքդ ես հասնում, քան այն ճշմարտությունը, որի մասին քեզ պատմում են։ Ճիշտ նույն կերպ՝ շատ ավելի արդարացված է, երբ ինքդ ես գտնում քո խնդրի լուծումը եւ ընտրում քո ճանապարհը։ Այդ դեպքում ինքդ էլ պատասխանատու ես լինում քո քայլերի համար։ Բայց պետք է ասեմ, որ մեզ մոտ էլ արդեն ԱՄՆ-ի, Եվրոպայի օրինակով մարդիկ այցելում են հոգեվերլուծաբանին։ Նրանք հոգեբանական խնդիրներ չունեն, բայց հաղորդակցական՝ կոմունիկացիոն խնդիրներ ունեն։ Այցելուների հետ վերլուծվում են ներքին՝ անցյալի, ներկայի, կամ այլ մարդու հետ շփման, հաղորդակցման խնդիրները»,-ասում է Անահիտ Շահատունին։ Հոգեվերլուծաբանը տեղեկացնում է, որ ոմանք իրենց խնդրի լուծումը կարողանում են գտնել 2-3 այցի ընթացքում։ Այդ մեթոդով առավելագույնը մինչեւ 10-12 հանդիպման ընթացքում այցելուների խնդիրը կարելի է լուծել։
Միջանձնական խնդիրներն ավելի հաճախ սկեսուրի, հարսի, ամուսնու, հարազատի հետ հարաբերություններում են լինում։ Հանդիպում են նաեւ ներանձնական խնդիրներ, երբ մարդու խնդիրն իր մեջ է։ «Ավելի ծանր, մանկությունից եկող, երկարատեւ բուժում պահանջող խնդիրների դեպքում կիրառվում է հոգեթերապիա։ Այն վիճակը թեթեւացնելու հնարավորություն է տալիս հատկապես սահմանային վիճակում գտնվողներին։ Օգնում է գնալ ոչ թե դեպի պսիխոզ, այլ՝ նեւրոզ»,–ասում է Անահիտ Շահատունին։ Հանդիպումները հիմնականում անցնում են այցելու–հոգեբան ֆորմատով։ Եթե խնդիրն ամուսինների հարաբերությունների մեջ է՝ երկուսով են դիմում։ «Եթե նրանցից որեւէ մեկն ավելի ընդգծված խնդիրներ ունի, որոնց լուծման համար անհատական աշխատանք է պետք, ապա նախ նրա հետ առանձին հանդիպումներ են լինում, հետո նոր՝ զույգի հետ։ Այցելուն պատմում է իր խնդիրը։ Եթե հոգեբանը փորձառու է, մոտավորապես տեսնում է, թե որտեղի՞ց է գալիս այն, ի՞նչն է դրա պատճառը։ Հետո քիչ-քիչ վերլուծում ենք նրա հետ, ինտերվենցիաներ անում։ Մենք լիովին պահպանում ենք այս աշխատանքի գաղտնիությունը։ Գաղտնի է պահվում թե՛ այցելուի ինքնությունը, թե՛ խնդիրը։ Հոգեբանն իրավունք չունի այդ խնդիրն ուրիշ տեղ քննարկելու, բացի այն դեպքերից, երբ հոգեբանը կասկածում է, որ իր վարկածի մեջ դժվարություն ունի եւ դիմում է գործընկերոջ խորհրդատվությանը։ Բայց դա կարող է լինել միայն այցելուի համաձայնությամբ։ Հոգեբանները գերմարդիկ չեն։ Այս աշխատանքում շատ կարեւոր է, որ նրանք էլ ստանան հոգեբանական թերապիա։ Անընդհատ ուրիշների խնդիրների մեջ խորանալով՝ լցվում ես դրանցով եւ պետք է լիցքաթափվես։ Ճիշտը այն է, որ հոգեբանն էլ ժամանակ առ ժամանակ խորհրդատվություն, հոգեթերապիա ստանա։ Այդ մեխանիզմներն օգնում են հոգեբանին՝ իր դժվարությունները հաղթահարելու։ Եւ, վերջապես, հոգեբանն էլ իր խնդիրներն ունի։ Շատ կարեւոր է, որ հոգեբանն աշխատանքի ընթացքում իր խնդիրները չխառնի այցելուի խնդիրների հետ։ Իսկ եթե նրանց խնդիրը նույնը լինի, կարող է նույնիսկ փակուղի առաջանալ։
Բոլոր տեսակի խնդիրները հաղթահարելու ճանապարհին շատ օգտակար են լողավազան, ֆիտնես ակումբ հաճախելը, հաճելի միջավայրը, լավ ժամանցը։ Ընդհանրապես, ողջ քաղաքակիրթ աշխարհում գտնում են, որ հոգեբույժի հետ զուգահեռ պետք է աշխատի հոգեբանը։ Հոգեբույժն է ճիշտ ախտորոշումը տալիս, հետո դեղամիջոցներ նշանակում։ Հիվանդի ներկայի, անցյալի դժվարությունները հաղթահարելու նպատակով միաժամանակ հոգեբանն է նրա հետ աշխատանք տանում։ Մարդիկ կան, որ միայն արտահայտվելով, պատմելով, հիշելով, վերլուծելով՝ մի շարք խնդիրներ որոշակիորեն հաղթահարում են»,–ասում է Անահիտ Շահատունին։
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն